Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո Թեհրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից «5+1» խմբի շրջանակում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ ԱՄՆ), սակայն սկզբում կպատասխանի ԱՄՆ-ին, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ի հետ մեր փոխհարաբերությունների եւ միջուկային գործարքի քննարկման այս պայմանը մնում է։ Բայց անհրաժեշտ է պատասխանել նրան, ինչ տեղի է ունեցել»,- ասել է Մուսավին ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Իրանը նախկինի պես բանակցություններ վարել «5+1» խմբի շրջանակում, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները։