Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը Իրանին կոչ է արել «գնալ դիվանագիտական ճանապարհով»՝ Արեւմուտքի հետ լարվածությունը թուլացնելու եւ «միջազգային սառնությունից» դուրս գալու նպատակով, տեղեկացնում է BBC News-ը։

Միեւնույն ժամանակ, Ռաաբը մեկնաբանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ ասելով, որ «ԱՄՆ-ը իրավունք ուներ ինքնապաշտպանություն կիրառելու»։

Նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան հասկանում է, թե «ինչու է նա դա արել», բայց հիմա ցանկանում է «լարվածության թուլացում», «խուսափում մեծ պատերազմից»։

Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրել է գործողություն ընդդեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի, որոնց Վաշինգտոնում համարում են հանցակից 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպմանը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից Սոլեյմանիի մահվան համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ եւ ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 օբյեկտների, եթե ամերիկացիները գրոհի ենթարկվեն։