Իրանի պատասխանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կլինի ռազմական եւ ընդդեմ ռազմական օբյեկտների։ Այս մասին Թեհրանում CNN-ի բացառիկ հարցազրույցում ասել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեի Հոսեյն Դեհգանը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
«Հենց Ամերիկան է սկսել պատերազմը։ Ուստի պետք է համապատասխան ռեակցիա ընդունի իր գործողությունների համար։ Միակ բանը, որ կարող է ավարտել պատերազմի այս ընթացքը, այն է, որպեսզի ամերիկացիները հարված ստանան, հավասար հարված, որը նրանք հասցրել են», նշել է Իրանի պաշտպանության նախկին նախարարը։
Նա ընդգծել է, որ Իրանի գերագույն առաջնորդը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը պատերազմ սանձազերծել չի ցանկանում։
Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ իրականացրած գործողության ընթացքում։
Սոլեյմանիից բացի գործողության ընթացքում սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդիսը եւ նրա 8 զինակիցները։ Զոհվածները դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից երկու մեքենայով։
ԻՀՊԿ-ն ուրբաթ հրապարակված հայտարարությունում հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի մահվան փաստը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության առիթով՝ ասելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, որոնց ձեռքերին է նրա, ինչպես եւ մյուս նահատակների արյունը։




























