Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը հակազդելու կարեւորության մասին, հաղորդում է Mehr-ը:

«Մենք պետք է հակազդենք ամերիկյան ագրեսիային, միջամտությանը»,- ասել է նա՝ բարձր գնահատելով Իրաքի խորհրդարանի որոշումը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:

Իրանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը սկիզբ կդնի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: