Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն զինծառայողներին հրամայել է օդանավեր եւ նավեր պատրաստել՝ Իրաքում եւ Իրանում ֆիլիպինցի աշխատավորներին «ցանկացած պահի» տարհանելու համար՝ կապված Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումների հետ, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ Դուտերտեն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության եւ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկել են տարհանման ծրագիրը:
«Նախագահ Դուտերտեն զինված ուժերին կոչ է արել ցանկացած պահի պատրաստ լինել արտասահմանում բնակվող ֆիլիպինցիներին տարհանելու համար»,- ասել է խորհրդակցությանը մասնակցած սենատորը:
Նշվում է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության ֆոնին նմանատիպ որոշում են կայացրել ասիական այլ երկրների ղեկավարներ:





























