Թեհրանում արտասահմանցի դեսպանների խումբը մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հուղարկավորությանը, հաղորդում է Mehr-ը:

Հուղարկավորությանը մասնակցել են Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Թեհրանում այսօր միլիոնավոր բնակիչներ հրաժեշտ են տալիս իրանցի գեներալին:

Աղոթքը կարդացել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: