Իրանցի երկու զինծառայողների՝ Վահիդ Զամանինիի եւ Մոստաֆա Մոհամմեդ Միրզայի մարմինները, որոնք ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհվել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ, տեղափոխվել են Թեհրանի մերձակայքում գտնվող Խոմեյնիի դամբարան, հայտնում է Mehr

Ավելի վաղ Թեհրանում տեղի էր ունեցել ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ նրա հետ զոհված իրանցի զինծառայողների հուղարկավորության կարգը:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել են «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: