Երեքշաբթի Իրանի բնակիչները հավաքվել էին հայրենիք ճանապարհելու Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դագաղը, հայտնում է Tasnim-ը: 

Իրանցիները ալ Մուհանդիսի հուղարկավորության հանդիսավոր արարողություն են անցկացրել Աբադանում եւ Խուրամշահրում:

Նշվում է, որ Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի մարմինը հուղարկավորվելու է Իրաքի Ան Նաջաֆ քաղաքի Վադի աս Սալամ գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ ալ Մուհանդիսը զոհվել էր հունվարի 3-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: