Առնվազն 32 մարդ է զոհվել, եւս 190-ը վիրավորվել հրմշտոցի հետեւանքով, որը տեղի է ունեցել իր հայրենի քաղաք Քերմանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ, հայտնում է Mehr-ը: 

Գործակալությունը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել է Իրանի բժշկական արտակարգ ծառայությունների ղեկավար Փիր-Հուսեյն Ղոլիվանդը:

Նրա խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել գեներալի հուղարկավորությանը միլիոնավոր մարդկանց մասնակցության հետեւանքով: