Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության երիտասարդական հանձնաժողովի անդամ Ջաբար Սավալանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հեռացվել է Սումգայիթի պետական համալսարանից, հադորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Սավալանը ձերբակալվել էր փետրվարի 5-ին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու փաստով:
Հաղորդվում է, որ ընդդիմության մի քանի ակտիվիստներ վերջերս հեռացվել էին նաեւ Բաքվի պետհամալսարանից:





























