Իրանցի սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մասունքների հուղարկավորության արարողությունը սկսվել է Իրանի Քերման քաղաքում՝ Իրաքում ամերիկյան օբյեկտներին հարվածելու ոնին, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։

«Սուլեյմանիի թաղման արարողությունը տեղի է ունենում իր հայրենի Քերման քաղաքում»,-հայտնել է հեռուստաալիքը Twitter-ի իր էջում։

Նշենք, որ Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծությունը սկսվել է տեղի ժամանակով 1.20-ին։ Հենց այդ ժամին հունիսի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում սպանվել էր Սուլեյմանին ամերիկյան գործողության ժամանակ։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գործողությունը ստացել է «նահատակ Սուլեյմանի» անվանումը։