Ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռի կործանման լուրը հաստատել է Թեհրանի «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Ալի Խաշանին: Նշենք, որ ինքնաթիռում եղել են 180 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմը։
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ պետական «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը կործանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ՝ օդ բարձրանալուց շատ չանցած։ Իրանական PRESS TV հեռուստաալիքը հայտնում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։




























