Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիեւ ուղեւորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։

«Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուր:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ եւ մաղթում եմ հոգու տոկունություն»,- ասված է ցավակցական հեռագրում։