Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի «տետ-ա-տետ» հանդիպումը թարգմանիչների մասնակցությամբ: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը մտադիր է Էրդողանի հետ քննարկել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման հարցերն ու միջազգային խնդիրները, ներառյալ՝ Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակը:

Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Իդլիբում հրադադարի հասնելու հարցով միջոցներն ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացումը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ Պուտինն ու Էրդողանը կանդրադառնան նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

Բանակցություններից հետո նախագահները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազամուղի պաշտոնական գործարկման արարողությանը: