Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` ապրիլի 14-ին մեկնել է Ուկրաինա` մասնակցելու ապրիլի 15-ին Յալթայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստի եւ «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:




























