Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը, շնորհակալություն հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:





























