Կիպրոսի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ հարցապնդմանը՝ ժամանակավորապես արագ արձագանքման խումբ տեղակայել անհրաժեշտության դեպքում հարեւան երկրներ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անձնակազմի անդամների տարհանման համար, տեղեկացնում է AP-ը։
Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Կիրիակոս Կոշիոսը տեղեկացրել է, որ խմբի առջեւ նաեւ խնդիր է դրված տարհանել տարածաշրջանի ԱՄՆ քաղաքացիական բնակչությանը՝ արտակարգ դրության դեպքում։ Կոշիոսի խոսքով՝ Կիպրոսը թույլ է տվել խմբի ներկայությունը այն երկրներին հումանիտար բնույթի օգնություն ցուցաբերելու իր վաղեմի քաղաքականության շրջանակում, որոնք չեն մտնում Եվրամիության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության Բաղդադում հունվարի 3-ին ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։





























