Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը պատրաստվում են թողարկել համակարգչային խաղերին եւ տեսախաղերին նվիրված դրոշմանիշներ: Խոսքը բրիտանացի մշակողների նախագծերի մասին, որոնք թողարկվել են 1980-ական եւ 1990-ական թվականներին, փոխանցում է RG-ն:
Ընդհանուր ընտրվել է 9 խաղ, որոնցից յուրաքանչյուրը նշանավորում է Միացյալ Թագավորության տեսախաղերի ինդուստրիայի պատմության մեջ որոշակի նշաձող: 8 դրոշմանիշներ նվիրված են տարբեր սիմուլյատորների, ռազմավարությունների, գրաֆիկական քվեսթների (արկածային խաղեր), արկադների, գլուխկոտրուկների՝ Elite (1984), Dizzy (1987), Populous (1989), Lemmings (1991), Micro Machines (1991), Sensible Soccer (1992), Wipeout (1995), Worms (1995): Եվս 4 դրոշմանիշներ արտացոլում են 1996-2013 թվականներին Lara Croft խաղի զարգացումը:
Թագավորական փոստի ներկայացուցիչ Ֆիլիպ Փարքերը հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան տասնամյակներ շարունակ եղել է տեսախաղերի ինդուստրիայի ավանգարդում»: «Երիտասարդ դիզայներները 1980-ական եւ 1990-ական թվականներին զբաղվել են նոր միկրոհամակարգիչների վրա գաղտնագրմամբ եւ որոշակի ձեւանմուշներ են մշակել: Մենք նշում ենք նրանց մի քանի նշանակալի ստեղծագործություններ»,- ասել է նա:
Մասնագետների խոսքով՝ այս նախագծերը որոշել են ոչ միայն ազգային, այլեւ գլոբալ խաղային ինդուստրիայի ճանապարհը հաջորդ տասնամյակների համար:
Դրոշմանիշները վաճառահանվելու են հունվարի 21-ին: Ամբողջական հավաքածուի արժեքը կկազմի 14,25 ֆունտ սթերլինգ:




























