Աբխազիայի ուժային կառույցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, երկրում կարող է արտակարգ դրություն սահմանվել: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ԱԽ նիստի արդյունքներով:

«Որպես Սահմանադրության երաշխավոր՝ ես անհրաժեշտ հանձնարարականներ եմ տվել իրավական դաշտից դուրս իրավիճակի զարգացումը կանխելու համար: Այս դժվար իրավիճակում մենք պետք է հանգստություն պահպանենք եւ սպառնալիքի տակ չդնենք մեր պետության գոյությունը: Պետական իշխանության բոլոր մարմիններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Ուժային կառույցներն ուժեղացված ռեժիմով կատարում են իրենց ծառայությունը: Անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրություն կսահմանվի»,- ասվում է հայտարարության մեջ: