«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սեկտորի ղեկավարների հետ հանդիպումներ, որոնք միտված են ներքին և արտաքին անվտանգության հարցերի քննարկումներին և այդ մարտահրավերների վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացնելուն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության»,-գրել է նա: