Իրանի իշխանությունները գաղտնի օգնում են Սիրիայի կառավարությանը` ընդդիմության ցույցերը ճնշելու համար, նաեւ անկարգություններ են սադրում Բահրեյնում եւ Եմենում:
Ինչպես հայտնում է Newsru-ն, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի սեփական աղբյուրը, կան այդ աջակցության ապացույցներ, մասնավորապես, թե ինչպես են խիստ վերահսկողություն սահմանում կապի միջոցների նկատմամբ:
Վաշինգթոնին անհանգստացնում է նաեւ Իրանի մեղսակցությունը Բահրեյնում եւ Եմենում իրավիճակի ապակայունացմանը, հաղորդում է Rosbalt-ը:
Նշենք, որ ապրիլի 12-ին ԱՄՆ-ն դատապարտել է Սիրիայի կառավարության` խաղաղ ցույցերը ճնշելու գործողությունները:





























