Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիքսված վճարումների մասին օրինագիծը:
Ինչպես քվեարկությունից առաջ հայտնել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, քննարկումից հետո փաստաթղթում լրացուցիչ փոփոխություններ են արվել, համաձայն որոնց ֆիքսված վճարումները շարունակում են տարածվել բեռնափոխադրումների եւ հյուրանոցային բիզնեսի վրա, իսկ բենզինն ու մանրածախ առեւտուրը դուրս են գալիս այդ ցանկից:
Կառավարությունը համաձայնություն է տվել վերանշյալ փոփոխություններին:





























