Ֆլորիդայում պահակ Չոնսի Լամպուին մեղադրանք է առաջադրվել նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալիքների համար: Նա ցանկացածել է վրեժ լուծել իրանցի գեներել Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար, հաղորդում է AP-ը:

26-ամյա պահակին սպառնում է դաշնային մեղադրանք նախագահի սպանության սպառնալիքի համար: Նրան ձերբակալել են:

Լամպուն Facebook-ում «Սեւ մարդը Ամերիկայի դեմ» վերնագրով տեսահոլովակ է տեղադրել: Նա մի քանի անգամ սպառնացել է նախագահին՝ ցուցադրելով լիցքավորված ԱԿ-47 ինքնաձիգը: «Նա սպանեց իմ առաջնորդին, խնդրում եմ, ասեք ինձ, թե որտեղ է Դոնալդ Թրամփը: Ես պետք է գտնեմ նրան, եթե չգտնեմ, ես ստիպված կլինեմ պայթեցնել Բրովարդ շրջանը»,- ասել է տղամարդը: