Իշխանության եւ ընդդիմության կարեւորագույն խնդիրներից մեկը կոնկրետության բացակայությունն է: Պետական ապարատում «հակազդեցության» մասին իր հայտարարություններում վարչապետը պետք է կոնկրետ նշի՝ որտեղ, ինչպես եւ ով է դա անում: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նա չբացառեց, որ այդ հայտարարությունից հետո կադրային փոփոխություններ կլինեն:
«Սակայն կարելի՞ է արդյոք դա կապել հակազդեցության հետ: Օրինակ, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ազատվեց պաշտոնից: Դա հակազդեցության պատճա՞ռ էր, թե՞ նրա աշխատանքում թերություն: Փաշինյանը պետք է հիմնավոր հայտարարություններ անի, վերջիվերջո, նա վարչապետ է»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ իշխանության եւ ընդդիմության կարեւորագույն խնդիրներից մեկը կոնկրետության բացակայությունն է:





























