Այսօր` ապրիլի 14-ին ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրաժեշտի պաշտոնական արարողությունից առաջ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը կարճատեւ առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները:
Հանրապետության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:





























