Անցած տարին պետք է տարբերվեր 2018 թվականից իր տրամաբանությամբ եւ հռետորությամբ: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այդ շրջանում պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվեր նոր կառույցների ձեւավորման համար: «Սակայն, կարծես, շարունակվել է հեղափոխական քաղաքականության տրամաբանությունը»,- ասաց Հակոբյանը:
Փորձագետը նշեց, որ 2020 թվականը բարդ կլինի, սակայն, միեւնույն ժամանակ, հետաքրքիր: «Տարեսկիզբը՝ կապված ԱՄՆ-Իրան լարվածության հետ, արդեն ցույց տվեց, որ ներքաղաքական գիծը, հնարավոր է, կշարունակվի, քանի որ փորձեր են արվում գլոբալ արտաքին քաղաքականության խնդրի վրա նախագծել ներքին իրավիճակի խնդիրը»,- նկատեց փորձագետը:





























