Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը ժամանել է Աբխազիա, որտեղ նախագահի վարչակազմի շենքի դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Աբխազիայի ԱԽ քարտուղար Մուհամեդ Կիլբան:

«Նա ժամանել է: Մոտ ժամանակներս կսկսվեն խորհրդակցությունները»,- ասել է Կիլբան:

Ավելի վաղ Կիլբան հայտնել է, որ Աբխազիայի իշխանությունները Նուրգալիեւի հետ կքննարկեն Սուխումում տիրող անկարգությունները, այցի շրջանակում նախատեսված է նաեւ հանդիպում հանրապետության նախարար Ռաուլ Խաջիմբայի հետ:  

Աբխազիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ ցուցարարները պահանջել են նախագահ Խաջիմբայի հրաժարականն ու ներխուժել շենք: Նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը: Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարականի կոչով նախագահին ուղղված դիմումը, Խաջիմբան բանակցությունների կոչ է արել: