Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սանաեյին նշանակել է ավագ խորհրդական, տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Սանաեյը նախկինում եղել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։

Բացի այդ, 2008-2013 թվականներին նա եղել է ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր եւ զբաղեցրել է խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։