Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իրանում ինքնաթիռի կործանման հետ կապված, ուղերձով դիմել է ուկրաինացիներին, հայտնում է 112.ua-ն։
Ուկրաինայի նախագան իր քաղաքացիներին խոստացել է վերադարձնել Իրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհված ուկրաինացիների մարմինները։
«Այս ծանր օրերին եւ ուզում եմ ասել հետեւյալը։ Ես կվերադարձնեմ բոլոր զոհվածներին մտերիմներին եւ հարազատներին։ Նրանք կարող են նրանց մարդավարի հրաժեշտ տալ։ Մենք արժանապատվորեն հարգում ենք նրանց հիշատակը։ Բոլոր մեղավորները կպատժվեն»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ն։
Նա փուլ առ փուլ պատմել է այն քայլերի մասին, որոնք իշխանությունները նախաձեռնել են ինքնաթիռի կործանման պատճառները հայտնաբերելու համար։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդներին այն բանի համար, որ նրանք նպաստել են ուկրաինական ինքնաթիռին հարվածելու Իրանի խոստովանությանը։
Ուկրաինայի նախագահը պատմել է նաեւ այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
«Մենք պայմանավորվել ենք, որ պարզապես այժմ նրանց հրաման կտրվի առավելագույնս արագ ուկրաինացի փորձագետների հետ միասին ավարտել զոհվածների մարմինների նույնականացումը եւ պատրաստել նրանց Ուկրաինա վերադարձնելու համար։
Դա պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս։
Մենք նաեւ պայմանավորվել ենք երկու ինքնագիրների՝ «սեւ արկղերի» համատեղ գաղտնազերծման սկզբի մասին։
Մենք պայմանավորվել ենք լիակատար իրավական եւ տեխնիկական համագործակցության մասին, ներառյալ փոխհատուցումների ստացումը։
Մենք պայմանավորվել ենք, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից»,- ընդգծել է նա։
Զելենսկին նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը գործ է հարուցել Ուկրաինայի քաղաքացիների սպանության փաստով։
«Կառավարությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի զոհվածների ընտանիքներին։ Պետությունը ամեն կերպ կնպաստի, որ նրանք փոխհատուցում ստանան փոխադրողի, ապահովագրական ընկերությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից»,- մասնավորապես նշել է Ուկրաինայի նախագահը։




























