Իրանում համալսարանների եւ մյուս ուսումնական հաստատությունների իրանցի ուսանողները բողոքի ցույց կանցկացնեն Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի դիմաց Իրանի ներքին գործերին Մեծ Բրիտանիայի միջամտելու դեմ, հաղորդում է Mehr-ը:

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեղեկատվությանը, ուսանողները կհավաքվեն Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության շենքի մոտ տեղական ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը բերման էր ենթարկվել մի քան ժամով «ցուցարարների շրջանում որոշ սադրիչ գործողություներում» ներգրավվածության կասկածանքով: Մաքեյրը բերման էր ենթարկվել հենց ակցիայի վայրից, որը կազմակերպվել էր Իրանի ԻՀՊԿ ԶՈՒ կողմից խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին լուրերի ֆոնին:

Դեսպանն ազատ էր արձակվել մի քանի ժամ անց, սակայն ավելի ուշ պետք է բացատրություն տար տեղի ունեցածի առնչությամբ: