Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ներողություն է խնդրել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին անիրատեսական տեղեկատվություն տարածելու համար, հաղորդում է Mehr-ը:
Կազմակերպությունը նաեւ ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունների անհամապատասխանության համար:
«Մենք երբեք չենք ցանկացել թաքցնել ճշմարտությունը, եւ շատ ենք ցավում սխալ լուրեր հրապարակելու համար: Մենք վստահաբար հերքել ենք հրթիռակոծման վարկածը ամենասկզբում…սակայն ներկայումս՝ անվերջ ջանքերի օրերից հետո, մեզ ապացուցել են, որ մենք սխալվել ենք»,-նշել են կազմակերպությունում:





























