ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը ապրիլի 14-ին առաջին գրառումն է արել Twitter միկրոբլոգերի համակարգում, եւ գրառումը նվիրել է սիրողական ձկնորսության օրենքի նախագծին:
«Վաղը Պետդումայում կլոր սեղան է կայանալու: Քննարկելու ենք նոր օրենքի նախագիծը, որը երաշխավորում է անվճար ձկնորսությունը»,- գրել է Գրիզլովը:
Նշենք, որ նա նաեւ «Կենդանի մատյանի» ակտիվ օգտվող է:





























