Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն ապրիլի 13-ին ժամը 13:30-ի սահմաններում «Օղակաձեւ» զբոսայգուց բերման են ենթարկել 45-ամյա Աշոտ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նշված վայրում ձեռքով հարվածել էր 38-ամյա Սիրանուշ Գ.-ի գլխին եւ մոտը եղած խոհանոցային դանակով սպառնացել սպանել:
Դանակն առգրավված է:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























