ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե կուսակցությունը բանակցություններ է վարում իշխանությունների հետ` ապահովելու իր ներկայացվածությունը ապագա խորհրդարանում:
«Այդ շշուկները աբսուրդից բացի որեւէ այլ կերպ հնարավոր չէ բնորոշել: Ինչպես կարող ենք բանակցել իշխանությունների հետ, եթե սկզբունքային տարաձայնություններ ունենք, որոնց պատճառով էլ ժամանակին դուրս եկանք իշխող կոալիցիայից: Մենք մտադիր չենք խաչ քաշել կուսակցության վրա 2012-13-ից հետո: Դա ուղղակի աբսուրդ է»,- ասել է Շահբազյանը: Պատգամավորը հավաստիացրել է, թե նման շշուկներ պարբերաբար հայտնվում են` վարկաբեկելու կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Ըստ Շահբազյանի, դրանք արվում են թե իշխանության, թե ընդդիմության կողմից:





























