Քաղաքական տարբեր ձեւաչափերում մասնակցությունը ՀՅԴաշնակցության համար ինքնանպատակ չեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցում հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` մեկնաբանելով «Ժառանգության» հետ ընդդիմադիր նոր դաշինք կազմելու հնարավորությունը:
Շահբազյանը բացառել է արհեստական միավորումներում ՀՅԴ-ի մասնակցության հնարավորությունը: «Այլ բան, որ այդ ձեւաչափերը լուրջ ծրագրեր ներկայացնեն, ՀՅԴ-ն կարող է քննարկել իր մասնակցության հարցը»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ կուսակցության քաղաքական փորձը ցույց է տալիս, թե նպատակահարմար է միայնակ մասնակցել ընտրություններին: «Կրկնվեմ, միայն լուրջ ծրագրերի առկայության դեպքում ՀՅԴ-ն կարող է անդամակցել նախընտրական դաշինքի»,- ասել է նա:





























