Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 13-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա Ալինա Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա թունավորվել է տան խոհանոցում գտնվող գազի ջեռուցման սարքից արտազատված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Բացի այդ, ապրիլի 13-ի առավոտյան հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 29-ամյա Հասմիկ Չ.-ն եւ նրա դուստրը` 4-ամյա Անի Պ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում` գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























