Անհրաժեշտ է այնպես անել, որ մշակույթի եւ ճարտարապետության հուշարձանների պահպանության գործը եկամատաբեր դառնա՝ գոնե զբոսաշրջիկներին գրավելու առումով։ Ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մշակույթի նախարարության պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։
Այվազյանի խոսքով, Երեւանի յուրահատկությունը նրանում է, որ Երեւանի պատմական կենտրոնը տուժել է հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ճգնաժամի տարիներին հատվեց կանաչապատ տարածքների մի մասը, հետո տուժեցին հին, պատմական շենքերը։ Դրանց տեղերում բազմահարկ շինություններ կանգնեցվեցին։ Ընդ որում, 2004 թվականից ի վեր Երեւանում մշակույթի ոչ մի հուշարձան չի ոչնչացվել։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ քաղաքը զարգանում է։ Սակայն պակաս կարեւոր չէ մեր պատմական եւ մշակութային ժառանգությունը պահպանելը»,- նշեց Այվազյանը։





























