Պետգույքի կառավարման պետական կոմիտեն ապրիլի 14-ին հաշվետվություն է ներկայացրել Ազգային Ժողովին:

Ինչպես հայտնել է կոմիտեի ղեկավար Կարինե Կիրակոսյանը, 2010թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանում մասնավորեցվել է 2000-ից ավելի խոշոր եւ մոտ 7000 հազար մանր ձեռնարկություն` 108 մլն դոլար արժեքով:

Նրա խոսքով, այժմ կառավարությունը մասնավորեցման գործընթացում շեշտը դնում է ոչ թե տեմպերի, այլ շուկայում մրցակցության մթնոլորտի բարելավման, աշխատատեղերի ստեղծման, բյուջեի ավելացման վրա: Ընդ որում, նա նշել է, թե այժմ ընթանում է վերջին, իր ծավալներով եւ կառուցվածքով ամենաբարդ մասնավորեցման փուլը:

Կիրակոսյանը նշել է, թե պետգույքի մասնավորեցման գործին խոչընդոտել է միջազգային ճգնաժամը, որը հարվածել է ներդրողների գրպանին: