Եմենում ընդդիմությունը մերժել է երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հետ բանակցությունների մեջ մտնելու առաջարկը եւ երկու շաբաթ ժամանակ է տվել նրան` հեռանալու համար:
«Մենք վերանայել ենք մեր հայացքները Սալեհի հրաժարականի պահանջի հետ կապված, որը պետք է լքի իր պաշտոնը երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է ընդդիմադիր ուժերի կոալիցիայի` «Ալ-Լիկա ալ-մուշթարաք»-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Աբդել Մալեք ալ-Մութավաքիլը:
Ապրիլի 11-ին հայտնի է դարձել, որ Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է հեռանալ պաշտոնից եւ իշխանությունը հանձնել փոխնախագահին: Փոխարենը Սալեհին երաշխավորում են անձեռնմխելիություն եւ ապաստան Եմենի հարեւան երկրներից մեկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ միայն նախորդ շաբաթ Եմենում ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ բախման հետեւանքովմի քանի մարդ էր մահացել, 100-ավոր մարդիկ վիրավորվել էին: Հակակառավարական բողոքի ակցիաներն այդ երկրում չեն դադարում արդեն երկու ամիս: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, որ իշխում է արդեն 33 տարի: Ցուցարարները մեղադրել են իշխանություններին կոռուպցիայի մեջ, նաեւ գնաճի եւ գործազրկության բարձր մակարդակի առկայության համար:





























