Վրաստանի ներում շնորհելու իրավասություն ունեցող հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Հանձնաժողովի անդամներ կքննեն 311 դատապարտյալների գործեր, այդ թվում ` 42 կին եւ 13 անչափահաս, տեղեկացնում է «Գռուզիա Online»-ը:

Ըստ հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեի`ներման համար դիմումներ են ներկայացրել բանտարկյալներ`բոլոր կատեգորիաներից, բայց առաջնահերթություն կտրվի նրանց, ովքեր ոչ ծանր հանցանքներ են գործել եւ պատիժը կրելու ժամանակ աչքի են ընկել օրինակելի վարքագծով: Այսպես, Զատիկի նախօրեին հանձնաժողովը ներում շնորհելու որոշում կկայացնի:

 Այնուհետեւ, այդ ցուցակը կներկայացվի Վրաստանի նախագահին: