Դեռեւս անցյալ տարի մենք հայտարարել էինք այն մասին, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ենք պատրաստում: Այս ենթատեքստում մենք նախատեսում ենք բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել: Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Խորհրդարանականի խոսքով՝ ԱԺ-ում կազմակերպվելու են լսումներ «Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով:

«Լսումները մեկնարկում են հունվարի 16-ին 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,- հայտարարեց Հայրապետյանը:

Հանձնաժողովի մյուս անդամները այս նախաձեռնությանն աջակցեցին: