Անչափահասների հարցաքննությունը կանցկացվի տեսահսկողության ներքո, հոգեբանի մասնակցությամբ, եւ եթե ավելի վաղ անցկացված հարցաքննությունը բավարարի դատարանին ստացված տեղեկատվության առումով, ապա անչափահասը չի կանչվի դատարան կրկնակի հարցաքննության համար: Այս մասին հունվարի 13-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Քրեադատավարական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ դա արվում է երեխայի հոգեկանը պաշտպանելու համար, քանի որ երեխաները, նրա կարծիքով, որոշակի սթրեսի են ենթարկվում:

Երկարատեւ քննարկումներից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: