Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 161 հանրակրթական դպրոցների շուրջ 43 հազար աշակերտ ապրիլի 13-ի դրությամբ արդեն հաճախել է մշակութային տարբեր օջախներ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցականների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը սկիզբ է առել մարտի 1-ից, որի նախաձեռնողը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:

Ավելի քան 37 600 աշակերտ անվճար աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շնորհիվ այցելել է Երեւան քաղաքի տարբեր թատրոններ, 2100 աշակերտ եղել է դպրոցականի ֆիլհարմոնիայում, ավելի քան 1000 աշակերտ` Երեւան քաղաքի թանգարաններում, 2150-ից ավելի աշակերտ այցելել է մայրաքաղաքի տարբեր համերգասրահներ:

Շարունակական այս ծրագրի առաջին փուլը կավարտվի մայիսի 15-ին: