Եվրոպական Միությունը ապրիլի 15-ին սառեցրել է 32 իրանցի պաշտոնյաների ակտիվները` նրանց մեղադրելով հակակառավարական ցույցերի մասնակիցների, լրագրողների, ակտիվիստների եւ ուսանողների «իրավունքների լուրջ խախտման մեջ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԵՄ-ն այսօր է հրապարակել ցանկը, որում ընդգրկված են Իրանի ոստիկանապետ Էսմայիլ Ահմադի-Մոհամմադը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, «Բասիջ» ռազմականացված ստորաբաժանման հրամանատար Մոհամմեդ Ռեզա Նակդին, գլխավոր դատախազ Գոլամ Հոսեյն Մոհսենին:
Նրանցից շատերին մեղադրում են Իրանի նախագահական ընտրություններից հետո ցույցերը ցրելու մեջ:





























