Ռուս ազգայնականները միավորվում են միացյալ քաղաքական կազմակերպության մեջ, հայտարարել է դատարանի կողմից արգելված «Սլավոնական միության առաջնորդ» Դիմիտրի Դեմուշկինը:
«Մենք հայտարարել ենք միացյալ ռուսական քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին: Դաշնային մասշտաբի նոր միավորումը բաղկացած կլինի տեղական բազմաթիվ կազմակերպություններից` 5 եւ ավելի մարդ քանակով»,- ասել է Դեմուշկինը:
Նրա խոսքով, «Կոալիցիայի ստեղծման գաղափարին կողմ են արտահայտվել գրեթե բոլոր ռուսական ազգայնական միավորումները, քննարկվում են դետալները»:




























