Չնայած նրան, որ արդեն ապրիլն է, ձմեռը Հայաստանում, կարծես, չի շտապում հանձնել իր դիրքերը: Ներկայումս ձյուն է տեղում Տաշիրում, Ամասիայում, Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Ճամբարակում, Գավառում, Գորիսում, Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին, Ջերմուկում, Սիսիանում եւ Մեղրիում:
Մերկասառույց է Սպիտակ-Ապարան, Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վանաձոր-Դիլիջան ճանապարհներին, Սիսիանում մառախուղ է, Ծավ-Մեղրի ճանապարհին` բուք, Աշոցքում` ուժեղ քամի:
Օդերեւութաբանների կանխատեսումներով, եղանակը հանրապետության տարածքում պայմանավորվելու է հակացիկլոնի ազդեցությամբ:





























