Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են հանգիստ  պաշտոնապես «այո» ասել ԼՂ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքներին, հատկապես, որ գիտեն, որ դրան չեն կիրառվելու: Այս մասին ինտերնետ-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, Le Monde-ի վերլուծաբան Կայց Մինասյանը, հավելելով, որ դա շատ լավ հասկանում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, սակայն առայժմ զգուշավորություն են հանդես բերում:

«Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հավասարապես բավարարված չեն մադրիդյան սկզբունքներով: Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում միջազգային ուժերի գործարկմանը: Ադրբեջանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը: Հայաստանը դեմ է տարածքներից զորքերի դուրսբերմանը: Բայց պաշտոնապես, երեք երկրներն էլ «այո» են ասում մադրիդյան սկզբունքներին»,- նշել է նա: