Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի վրա ձվեր են նետել այսօր` ապրիլի 14-ին Վիսբադեն քաղաքի կենտրոնական հրապարակում, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին, երբ երկրի նախագահը պաշտոնական այցով գտնվել է Բիսբադենում: Վուլֆը քաղաքի կենտրոնական հրապարակ է եկել, որտեղ նրան ընդունել է այդ տարածքի ղեկավար Գեսեն ֆոլկեր Բուֆերը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Հանկարծակի անհայտ տղամարդը (մոտ 50 տարեկան) քաղաքական գործչի վրա երկու ձու է նետել: Թեեւ թիկնապահը հասցրել է փակել նախագահին, սակայն ձվերից մեկն ամեն դեպքում հասել է նպատակին: Թիկնապահներն ու ոստիկանները անմիջապես ոլորել են «չարագործի» ձեռքերը: Նրա արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Այս միջադեպը չի շփոթեցրել նախագահին: Փոխելով շորերը, նա մի քանի րոպե անց կրկին հայտնվել է հասարակությանը:





























