ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի տերը հայերն են, ոչ թե ադրբեջանցիները: Այս մասին ինտերտետ-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, Le Monde-ի վերլուծաբան Կայծ Մինասյանը: Նրա խոսքով, հիմա կան բոլոր նախադրյալները` այս ուղղությամբ դիվանագիտական հարձակման համար, սակայն ոչինչ չի արվում:
Փորձագետը նշել է, որ Հայաստանն իրեն այնպես է պահում, կարծես ինքն է ամեն ինչի համար մեղավոր:
«Հայերի համար շահեկան են Կոսովոյի ե’ւ Հարավային Սուդանի անկախությունը, ե’ւ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի Հռչակագիրը: Մնում է սպասել ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին, որպեսզի Սերժ Սարգսյանն ասի, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը», բայց միեւնույն է, ոչինչ չի արվում»,- ասել է Մինասյանն ու հավելել, որ պետք չէ սպասել, որ ամերիկացիները կամ ֆրանսիացիները գործեն հայերի փոխարեն:





























