Իրանի Ուրմիա քաղաքում կայանալիք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը մաքսային ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվելու։ Ինչպես IRNA գործակալությանը հղումով հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի առեւտրի պալատի նախագահ Ջաֆար Սադիգը։
Նշենք, որ արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է ապրիլի 16-ին Ուրմիա քաղաքում, որտեղ նրանք քննարկելու են տնտեսական եւ առեւտրային կապերի ընդլայնման հարցեր։
Ադրբեջանի դիվանագիտական օղակները հաստատել են հուշագրի ստորագրման մասին տեղեկությունը։





























